211652_close_icon
views-count11249 դիտում article-date 21:42 30-05-2017

Սիմուլյացիոն կենտրոնի դասընթացի ընթացքում գործնականում ստուգվեցին «Հրեշտակների գումարտակի» հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Փրկել հիվանդին» առաջադրանքը ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում այսօր՝ մայիսի 30-ին, ուղղված էր ոստիկանության ներկայացուցիչներին: ԵՊԲՀ-ի և ՀՀ ոստիկանության նոր՝ այսօր մեկնարկած նախաձեռնության շնորհիվ ոստիկանության համակարգի աշխատակիցները հնարավորություն ունեն բարելավել և կատարելագործել առաջին բուժօգնություն տրամադրելու հմտությունները: Հատուկ մուլյաժների ու վարժասարքերի միջոցով հմտությունները զարգացնելու դասընթացին առաջինը մասնակցեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության ներկայացուցիչները: Որպես կանոն ոստիկաններն առաջինն են հայտնվում դեպքի վայրում, ականատես լինում տարբեր պատահարների, հետևաբար հաճախ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը կարող է ճակատագրական կամ վճռորոշ լինել տվյալ տուժածի կամ վիրավորի համար: Սիմուլյացիոն կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանի օգնությամբ դասընթացի ընթացքում գործնականում ստուգվեցին «Հրեշտակների գումարտակի» հմտությունները: Բժիշկն ընդգծեց, որ առաջին բուժօգնության ժամանակ շատ կարևոր է ոչ միայն դիմացինին օգնելու պատրաստակամության, այլև համապատասխան ունակություններ դրսևորելու կարողությունը: Լեյտենանտ Հարություն Գրիգորյանի խոսքով՝ դասընթացն արդյունավետ էր և ուսուցողական, քանի որ մասնագետները պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Ներկայացվեցին և քննարկվեցին իրավիճակներ, որոնց ծառայողները հանդիպում են ամենօրյա աշխատանքում: Շարունակական այս նախաձեռնության միջոցով ուժային կառույցի ներկայացուցիչները բժշկական համալսարանի Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում նորարարական կրթական մեթոդներով կստանան անհրաժեշտ, ինչպես նաև կզարգացնեն արդեն առկա գիտելիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր