Սեֆիլյանի աջակիցները վրդովվեցին ու սկսեցին վիճել ոստիկանների հետ. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև շենքեր-շինություններ զավթելու նախապատրաստության համար կալանավորված՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց չսկսված, հայտնում է [url=http://www.aravot.am/2017/05/26/888010/]aravot.am[/url]-ը։
Նախագահող դատավորը նիստը հետաձգեց` քանի որ ամբաստանյալներից երկուսը պաշտպան չունեին: Դատարանը նաեւ հայտնեց, որ այս գործով նիստերը տեղի են ունենալու ամեն երեքշաբթի ու ուրբաթ: Բացի Ժիրայր Սեֆիլյանից, այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/05/26/888010/]կայքում[/url]։



