ԱԺ-ում փակվում է ՄԻՊ մշտական հանձնաժողովը, բայց տարվա բյուջեով ավելացվել են ՄԻՊ-ին հատկացվելիք գումարները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է, «Երբ ԱԺ-ում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը, ապա իշխանությունների բերած փաստարկներից մեկն էլ այն է, որ գումարներ կխնայվեն:
Սակայն հակառակ այդ սկզբունքին՝ այս տարվա բյուջեով ավելացվել են Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվելիք գումարները, ու դրանով Արման Թաթոյանը ոչ միայն շուրջ երկու տասնյակ նոր աշխատակիցներ է ավելացնելու աշխատակազմում, այլև ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատրաստվում է նոր հարկաբաժին ավելացնել Պուշկին 56ա հասցեում գտնվող իր գրասենյակին:
Մ. Թաթոյանին լավ նայելու առիթ գործող իշխանություններն իսկապես ունեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։