ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության չափը
ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը հավանություն է տվել 2016 թ-ի պաշտպանության բյուջեի մասին նախագծին, որում նախատեսված է նաև Ուկրաինային ռազմական աջակցության հատկացում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին:
Վերջինի խոսքով՝ փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ պաշտպանության նախարարին պետքարտուղարի հետ Ուկրաինային հատկացնել 300 մլն դոլար: Նշված գումարից 50 միլիոնը ուղղվելու է Ուկրաինայի պաշտպանական սպառազինություններին: Մասնավորապես, Կիևը կստանա անօդաչուներ, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ: Մի մասն էլ կուղղվի ուկրաինացի զինվորականներին մարզելուն: