211652_close_icon
views-count4050 դիտում article-date 19:40 25-05-2017

Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ: Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` հողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում: Նախատեսվում է վերականգնել հուշային հատվածը՝ պահպանելով ազգագրական տեսանկյունից կարևոր արժեք հանդիսացող 19-20 դդ Ջավախքի հայկական ժողովրդական բնակարանի առանձնահատկությունները: Այս համատեքստում տարվող աշխատանքները ներառում են Կարծախ գյուղի և հարակից շրջանների 19-20 դդ պահպանված տների ուսումնասիրություն, ներքին կահավորանքի նախագծի պատրաստում և կենցաղային իրերի հավաքագրում: Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ցուցասրահի հատված, որն իրականացվել է 2016թ.-ին, և բացումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսին, և հուշային հատվածի վերականգնում, որտեղ իր մանկության տարիներն է անցկացրել մեծն աշուղը: Երկրորդ հատվածի բացումը նախատեսված է սույն թվականի օգոստոսին: [b] Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի տնօրինություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր