Տեղի կունենա Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման հանձնաժողովի առաջին նիստը
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի ստեղծման նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից կյանքի կոչված ծրագրի հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստի ընթացքում կներկայացվեն Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման շարժառիթները, մինչ օրս իրականացված աշխատանքները, տուն-թանգարանի շենքի նախագիծը։
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, գիտակցելով Ջավախքի մշակութային կյանքի զարգացման գործում հայ մեծերի կյանքի և գործունեության վերարժևորման կարևորությունը, ինչպես նաև ջավախահայության ծոցից ծնված այդ տաղանդաշատ մարդկանց հոգևոր ժառանգությունը հարազատ վայրերում ի ցույց դնելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղավ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի ստեղծմանը: