4109 դիտում
13:43 20-04-2017
Վարչապետը հանձնարարեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք ներկայացնել
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց վերանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված հինգ տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:
«Գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը 5-10 տարի ժամկետով, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ ավելի շատ, քննարկել կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող մոդելի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկներ»,-ասաց վարչապետը: Նաև հանձնարարեց մինչև 2017-ի հունիսի 1-ը մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը. «Միևնույն ժամանակ նախարարին հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին և ճանապարհային նշաններին: Դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմիններին»:
Կարեն Կարապետյանը ՀՀ մարզպետներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել ՀՀ-ում առկա բոլոր համայնքներից ուղևորահոսքի վերաբերյալ տվյալներ՝ ըստ ժամային կտրվածքի:
Նմանատիպ նյութեր
6037 դիտում
12:52 04-12-2017
«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով
817 դիտում
18:01 09-02-2024
Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցը
Այս բաժնից
931 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1477 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին