Բրիտանիայի վարչապետը կսաստի ԱՄՆ-ի նախագահին՝ ԶԼՄ-ներում Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության տվյալների հայտնվելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին խիստ վրդովեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչւթյան հետաքննության վերաբերյալ տվյալներ փոխանցելու փաստը։ Այդ մասին գրում է The Guardian թերթը։
Թերթը նշում է, որ այդ կապակցությամբ Մեյը իր դժգոհությունն է հայտնելու Թրամփին, երբ նրանք կհանդիպեն այսօր՝ մայիսի 25-ին, Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը հայտարարել էր, որ ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակված մանչեսթրյան ահաբեկչության հետաքննության մասին տվյալները, որոնք հայտնի են դարձել ԱՄՆ-ի նախագահի մեղքով, Լոնդոնի և Վաշինգտոնի փոխադարձ վստահությանը մեծ հարված են հասցրել։