211652_close_icon

Ֆիլիպիններւմ ահաբեկիչները ներխուժել են տաճար և պատանդ վերցրել հավատացյալներին ու եպիսկոպոսին

views-count2834 դիտում article-date 16:07 24-05-2017
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցող խմբավորման գրոհայինները Ֆիլիպինների Մինդանաո նահանգի Մարավի քաղաքում ներխուժել են տաճար և պատանդառել այնտեղ գտնվող 14 հոգու։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ Պատանդ են վերցվել 10 հավատացյալներ, ինչպե սնաև տաճարի 3 սպասավորներ և քաղաքի եպիսկոպոս Էդվին դե լա Պենիան։ Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն 60 օրով ռազմական դրություն է սահմանել նշված նահանգում «Մաուտ» խմբավորման գործունեության պատճառով։ Ներկա պահին Մարավի քաղաքում կառավարական ուժերի և ապստամբների միջև մարտեր են ընթանում։

Նմանատիպ նյութեր