Սիդնեյի կենտրոնում ահաբեկիչները սրճարանի մի քանի տասնյակ այցելուների են պատանդ վերցրել. ֆոտոշարք, տեսանյութ
Ավստրալական Սիդնեյ քաղաքի կենտրոնում գտնվող Lindt Cafe սրճարան են ներխուժել զինված ահաբեկիչներ և այնտեղ գտնվող մի քանի տասնյակ այցելուների և սրճարանի սպասարկող անձնակազմին պատանդ վեցրել:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթթը ազգային անվտանգության արտակարգ նիստ է անցկացնում ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու և պատանդ վերցված քաղաքացիներին ազատ արձակելու շուրջ:
Սրճարանը շրջափակել են ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: Սրճարանի լուսամուտագոգերից մեկի վրա ահաբեկիչները տեղադրել են սև դրոշ՝ արաբերեն գրառմամբ, որը թարգմանվում է հետևյալ կերպ. «Մենք կզոհենք մեզ հանուն քեզ, Մուհամեդ»:
Պատանդների թիվը կարող է հասնել 50-ի: Նրանցից 2-ին հաջողվել է փախչել: