211652_close_icon
views-count3937 դիտում article-date 13:15 24-05-2017

Մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը

Կյանքից հեռացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել են Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնից։ Վերջինս աշխատում էր նշված թատրոնում, սակայն երկար ժամանակ սրտի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում էր հոսպիտալում։ Բուրդոնսկին Ռուսաստանի ժողովրդական արտիստ էր, հանդիսանում էր ավելի քան 20 բեմադրությունների ռեժիսոր։ Նրա առավել հայտնի բեմադրություններից են «Խաղ՝ հոգու ստեղնաշարի վրա», «Այդ ցնդած Պլատոնովը», «Նա, ում սպասում են» և այլն։ Ա. Բուրդոնովը Իոսիֆ Ստալինի որդու՝ ՌԴ ավիացիոն ուժերի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին էր։ 2016 թվականին ռեժիսորը նշել էր իր ծննդյան 75-ամյակը։

Նմանատիպ նյութեր