Ստալինի թոռը Ստրասբուրգի դատարանում տանուլ է տվել Ռուսաստանի դեմ հայցը
Ստրասբուրգի միջազգային դատարանը չի բավարարել Ռուսաստանի դեմ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի թոռան՝ Եվգենի Ջուղաշվիլիի ներկայացրած հայցը, հաղորդում է Ria Novosti-ն:
Այն վերաբերում էր 1940 թվականին Կատինում լեհ զինվորականներին գնդակահարելու մասին հոդվածներին, որոնց առնչվել է Ստալինը: Դատարանը անընդունելիէ համարել բողոքը, որոնք հրապարակել էր «Նովայա գազետա»-ն:
Դատարանի որոշման մեջ ասված է. «Թերթում խոսքը գնացել է հատուկ պատմական նշանակություն ունեցող իրադարձությունների մասին, և ինչպես իրադարձությունները, այնպես էլ նրանցում ներքաշված անձինք՝ հայցվորի պապը (Իոսիֆ Ստալինը) անխուսափելիորեն հասարակական քննադատության և ուշադրության կենտրոնում են»: Նշվում է, որ դատարանի վճիռը վերջնական է և փոփոխման ենթակա չէ:
2009 թվականին Ստալինի թոռը հայց էր ներկայացրել Բասմանի դատարան ընդդեմ նույն թերթի, որպեսզի պաշտպանի իր պապի պատիվն ու արժանապատվությունը, սակայն դատարանը չէր բավարարել հայցը: Նույն կերպ նրա հայցը մերժվել էր Տվերի դատարանի կողմից: