211652_close_icon
views-count96729 դիտում article-date 11:42 23-05-2017

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը, դեպքի վայր է ժամանել տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Նորաբաց ավտոճանապարհի Մասիս քաղաքի խաչմերուկի հատվածում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով Նորաբաց գյուղի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Արարատի մարզպետարանը վերջապես կատարեն իրենց խոստումը և նշված ճանապարհահատվածում վերացնեն մարդաբոյ փոսերը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ խմելու ջրից սկսած, անբարեկարգ ճանապարհներով վերջացրած։ Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը թույլատրեց, որպեսզի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը նաև մեր գյուղ գա, սակայն որոշ ժամանակ անց մարդաբոյ փոսերի պատճառով վարորդները հրաժարվում են քշել գյուղ։ Մենք գիտենք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բարի կամք է դրսևորել և մեզ տվել տրանսպորտը, ու հիմա ոչ Երևանի քաղաքապետարանի մեղքով վարորդները ստիպված չեն գալիս գյուղ, քանի որ ամեն անգամ գյուղ գալուց ավտոբուսները տանում են արհեստավոի մոտ՝ վերանորոգման։ Եթե կարճ ժամանակում կատարվեն քանդված ճանապարհների փոսալցման աշխատանքներ, հավատում ենք, որ Երևանի քաղաքապետը նորից բարի կամք կդրսևորի»։ Այս պահին նշված վայր են ժամանել Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանը և Արարատի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա։ Ժողովուրդը մարզպետարանի պաշտոնյայի մասին ասում էր, որ »ինքը հերթական անգամ եկել է՝ գյուղացիներին ականջին լապշա կախելու»։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ խնդրի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, և այս պահին նախարարի կարգադրությամբ փոխնախարարն ու վարչության պետը ժամանում են գյուղ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և կարճ ժամանակում խնդիրը լուծեն։ Գյուղացիները, հավատալով Տ. Մարգարյանին ու Վ. Մարտիրոսյանին, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր