Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող. Հրաչ Բերբերյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Այս մի քանի օրվա եղանակային փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան ծիրանի բերքի վրա: Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով շուկայում ծիրան կլինի, քիչ քանակությամբ էլ կկարողանանք արտահանել, բայց մեծ ծավալներով արտահանման մասին խոսք լինել չի կարող: Նա նաև հավելեց, որ եղանակային պայմաններն ազդել են նաև այլ գյուղամթերքների վրա:
«Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են, նախարարությունը որևէ գործողություն չարեց բանջարեղենի ցանքատարածություններն ավելացնելու ուղղությամբ, այնպես որ, ծանր է վիճակը: Նախորդ տարվա համեմատ ունենք շեշտակի անկում»,- ասել է նա»:
[b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]