211652_close_icon
views-count8281 դիտում article-date 09:11 27-10-2018

4 քրեական գործը վրան՝ մարդը դառնում է նախարար․ Հրաչ Բերբերյան․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- մեր թղթակից հետ զրույցում ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հրաժարվելով հստակեցնել՝ արդյոք խոսքը նոր գյուղնախարարի մասին է։ «Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»,- ասել է նա: Հարցին, թե ո՞ր ոլորտի նախարար է 4 քրեական գործով հետաքննվում, Բերբերյանը կրկին հրաժարվել է պատասխանել՝ ընդգծելով, որ երբ ժամանակը գա՝ կբացահայտի. «Հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել, որ քրեական գործերը վրան՝ մարդը դառնա նախարար։ Այսինքն՝ պետք է հանցագործ լինե՞ս, որ այս երկրում պաշտոն ստանաս»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր