Այս տարի կունենանք ծիրանի կայուն բերք. Հրաչ Բերբերյան
Ծիրանի կայուն բերք կունենանք, եթե եղանակը ապրիլի կեսին չփչանա: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Այսօրվա դրությամբ, ինչ կապված է ծիրանենու հետ, դեռ խնդիր չունենք, ու եթե բնությունը բարեհոգ գտնվի հայ գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք: Խաղողի հետ կապված՝ կունենանք ավելի ցածր բերքատվություն, որովհետև այգիները ցրտահարվեցին այնտեղ, որտեղ այգեթաղ չէր արվել»,- ասաց Բերբերյանը:
Վերջինս քննադատեց գյուղատնտեսության պատասխանատուներին, նշելով, որ խաղողագործությունը երկրորդ պլան է մղվում, խաղողի այգիները կամաց-կամաց քանդվում են «մի քանի տգետի սխալ մարքեթինգի պատճառով»: