Լոս Անջելեսի օդանավակայանում բախվել են օդանավն ու բեռնատարը. կա 7 վիրավոր
Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջքից հետո օդանավը բախվել է թռիչքուղու հարևանությամբ ընթացող բեռնատարին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, իսկ մեքենայում գտնվող 7 ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքերով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ նրանցից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Օդանավի ուղևորները չեն տուժել:
WCVB հեռուստաալիքը [url=https://twitter.com/wsvn/status/866064546745786369/photo/1?ref_src=twsrc%5Etfw&ref_url=http%3A%2F%2Fwww.rbc.ru%2Frbcfreenews%2F5920ca9a9a79473f66308ef6]Twitter-ի իր էջում [/url] հրապարակել է վթարի լուսանկարը: