Խոշոր հրդեհ Մերձմոսկվայի պահեստներից մեկում. ժամանել է հրշեջ-փրկարարների 13 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Մերձմոսկովյան Լիտկարինոյում (Սելյատինո գյուղում) այսօր՝ մայսի 21-ի վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհը մարում են  13 մարտական հաշվարկով դեպքի վայր ժամանած 53 հրշեջ-փրկարարներ:
Ռետինե կոշիկի երկհարկանի պահեստում հրդեհի տարածքը կազմում է  800քմ:
Այս պահին տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


