Պետական պաշտոնյաները հերոսի հոգեհանգստին խոստացան՝ իրականություն կդարձնեն նրա երազանքը, սակայն դրժեցին այն. հերոսի անունով բացվեց ռազմագիտության դասարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզի Շիրակի միջնակարգ դպրոցում Գոռ Գարեգինյանի անունով ռազմագիտության դասարան է բացվել:
Ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում էր ստացել փետրվարի 6-ին` ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Մեկ տարի էր մնացել ծառայությանը: Ուզում էր զինվորական կրթություն ստանալ, բայց որոշել էր զորացրվելուց հետո աշխատանքի անցնել ու հայրական տունը կառուցել:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի