211652_close_icon
views-count78670 դիտում article-date 19:14 09-09-2016

Գավառցին միշտ էլ գնահատում է իր հերոսին. թիվ 5 հիմնական դպրոցում բացվեց հերոսի անունով ռազմագիտության դասարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության դասարանն անվանակոչվեց այս տարվա հունվարի 9-ին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից սպանված Արամայիս Ոսկանյանի անունով: Լսարանի կարմիր ժապավենը կտրեց Արամայիսի մայրը, իսկ մինչ այդ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո, որտեղ դպրոցի սաները ներկայացրեցին հերոս առյուծ զինվորի կյանքի անցած կարճ ուղին: Ելույթ ունեցավ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, դպրոցի տնօրենը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպան: Ելույթների ողջ ընթացքում դպրոցի սաները կենդանի հնչողությամբ կատարեցին սիրված ու գնահատված՝ բանակին ու զինվորին վերաբերող երգեր: Դահլիճը հուզմունք էր ապրում, երբ ներկայացնում էին Արամայիսի լուսանկարները առաջնագծից: Գավառցիները ասում էին. «Արամայիսը մեզ համար մյուս հերոս զինվորների նման համարվում է խորհրդանիշ: Նա և նրա նմանները իրենց կյանքը զոհեցին մեզ խաղաղություն պարգևելու համար: Ցավոք, թշնամին նենգ է ու այդ խաղաղությունը մենք պետք է շարունակենք պահել այնպես, ինչպես որ ցանկանում էր Արամայիսը, իսկ նա, կրկնում ենք, չխնայեց անգամ կյանքը»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թեպետ դպրոցն ունի կապիտալ վերանորոգման կարիք, բայց շնորհիվ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, Արամայիսի անունը կրող դասարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված ժամանակակից պարագաներով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/11/74485/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը, հունվարի 11-ին, Գավառ քաղաք էին այցելել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մեծ թվով քաղաքացիներ` ՀՀ տարբեր մարզերից: Ժամանել էին նաև Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ և բարձրաստիճան սպաներ: Նրանք այցելել էին մասնակցելու Արցախի պաշտպանական դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից սպանված Պաշտպանության բանակի զինծառայող, 19-ամյա Արամայիս Ոսկանյանի հոգեհանգստին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր