211652_close_icon
views-count8331 դիտում article-date 10:45 01-06-2017

«Իգլայի» գործով կալանավորվածը պնդում է, որ գաղտնալսված խոսակցությունը կապ չունի «իգլայի» հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել: Մեր աղբյուր­ների պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն կրկին հար­ցաքննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանա­տարի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ քննիչները կրկին գաղտնալսման մա­սով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանը ինչ է խոսել և ում հետ է խոսել: Վերջինս էլ ասել է, թե խոսակ­ցության թեման կապ չի ունեցել ոչ զեն­քի, և ոչ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սանա­սար Գաբրիելյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատա­րան, սակայն դատարանն անփոփոխ է թողել վերջինիս կալանքի հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր