211652_close_icon
views-count3812 դիտում article-date 10:23 20-04-2017

«Իգլայի» գործով քննիչները «Իգլայի» խողովակի վրա մատնահետքեր են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում: Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց և «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որևէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր