Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների նոր փաթեթը
Դեֆոլթի վտանգի առաջ կանգնած Հունաստանի խորհրդարանը նախօրեին հավանություն է տվել երկրի բարեփոխումների վերաբերյալ նոր փաթեթին, որը ներկայացվել էր Եվրախմբին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Այսօր փաստաթուղթը կդիտարկեն եվրագոտու ֆինանսների նախարարները, որպեսզի որոշեն՝ կարո՞ղ է այն հիմք հանդիսանալ ֆինանսական կարևորագույն համաձայնագիրը կնքելու համար:
50 մլրդ եվրոյի ծավալով փաթեթը բաղկացած է 12 էջից, որն այժմ 48 ժամվա ընթացքում պետք է համաձայնեցվի վարկատուների հետ:
«Ակնհայտ է, որ հույները մեծ զիջումների գնացին՝ ընդունելով վարկատուների վերջին պահանջները: Տեսնենք, թե կցանկանա՞ն վարկատուները հավելյալ միջոցառումներ բյուջետային տնտեության համար»,-Daiwa Capital-ին տված հարցազրույցում նշել է վերլուծաբան Քրիս Սցիկլունան:
Financial Times-ն էլ նշում է, որ բարեփոխումների նոր պլանը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի և Ֆրանսիայի կառավարության օգնությամբ: