2817 դիտում
17:18 18-05-2017
Երիտասարդ մարքեթոլոգները ՀՀ գինիների շուկայի սիմուլյատոր են ստեղծել
Մայիսի 20-ին Էրեբունի պլազա հյուրանոցում կմեկնարկի ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ ոչ ֆորմալ կրթական բիզնես խաղը:
Ծրագիրը մշակվել և իրականացվում է Մարքեթինգի հայկական ակումբի կողմից: Հայ գինեգործների և Մարքեթինգի հայկական ակումբի միասնական ջանքերի շնորհիվ ստեղծվել է սիմուլյացիոն խաղ, որի ընթացքում մասնակիցները ծանոթանալու են ՀՀ գինիների շուկայի առանձնահատկություններին: Խաղի մասնակիցները կարող են ծանոթանալ խաղողը մթերելու ու աճեցնելու միջինացված ինքնարժեքին, տեղական ու արտասահմանյան շուկաներում հարկային քաղաքականությանը, վարկերին և ավանդներին, ՀՀ գինիների արտահանման հիմնական ուղղություններին, տեղական ֆիրմաների ցանկին, ապրանքանիշների ցանկին, խաղողի ու դրանցից ստացվող գինիների տեսակներին, ստանդարտներին և այլն:
Ծրագիրը չունի կոմերցիոն հովանավորներ, ծախսերը հոգում են Մարքեթինգի հայկական ակումբի անդամները: Հաղթողը կպարգևատրվի 50 000 AMD մրցանակով: Ծրագրի հիմնական թիրախը ոլորտով հետաքրքրվող երիտասրադներն են: Նպատակն է հետաքրքիր ժամանացային միջավայրում օգտակար գիտելիքներ տրամադրել մասնակիցներին: Այս պահին արդեն 84 մասնակից է գրանցվել:
Մայիսի 20-ին ծրագրի մասնակիցները նախապես մանրամասն կծանոթանան խաղի կանոններին, կազմակերպիչների կողմից կներկայացվի ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ տեղեկատվական ներակայացում: Նմանատիպ ոչ ֆորմալ կրթական, բիզնես խաղեր Մարքեթինգի հայկական ակումբն իրականացրել է նաև անցյալում: Ժամանակին իրականցվել է նման բիզնես խաղ ՀՀ ձկնաբուծության շուկայի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2484 դիտում
12:00 03-05-2019
Առաջատար մարքեթոլոգները կքննարկեն արդի մարքեթինգի տենդենցները
1676 դիտում
12:30 21-11-2018
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծել
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1894 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ