ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնի կդառնան մի քանի րոպեից
ԱԺ-ում ընթանում են ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությունը: Առաջադրվել են երկու թեկնածուներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրվել մանկաբույժ, Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը: Ընդդիմադիր «Ելք» դաշինքից թեկնածու է առաջադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն է: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան մի քանի րոպե անց: