Երևանի մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո մի շարք համայնքների ղեկավարներ կփոխվեն: Մեզ հասած տեղեկություններով՝ կփոխվեն Շենգավիթի, Արաբկիրի ու Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ղեկավարները:
Արաբկիր վարչական շրջանը ներկայումս ղեկավարում է Հովհաննես Վարդանյանը՝ Լիդեր Հովոն, ով թաղապետ նշանակվեց, ըստ էության, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում, սակայն, ինչպես երևում է, ՀՅԴ-ին չի հաջողվում պահպանել թաղապետի պաշտոնը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]