Հանրապետական կուսակցությունում արշալույսները խաղաղ են. Շարմազանովը «բարի մունետիկ» էր դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավարտվեց այսօր՝ մայիսի 17-ին, Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ պարզ դարձավ, թե [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/17/1067283/]ով է առաջադրվելու [/url] ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոններում:
ՀՀԿ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։
ՀՀԿ-ն նաեւ առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել եւ դարձնել 9-ը։ Հանրապետականին այդ դեպքում բաժին կհասնի վեց հանձնաժողով։
Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի