211652_close_icon
views-count22566 դիտում article-date 14:36 04-11-2015

Արշալույսները Պուշկինի 51/1 նորակառույց շենքում խաղաղ չեն. մեծ թվով բնակիչներ պնդում են, որ իրենք խաբեբաների զոհ են դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքում բնակարաններ գնած քաղաքացիները կրկին կոտրեցին շենքի մուտքի երկաթյա դուռը և մուտք գործեցին իրենց բնակարաններ: 2007 թվականին բնակիչները պայմանագիր են կնքել կառուցապատող Գագիկ Պապոյանի հետ եւ ներդրում են կատարել շենքի կառուցման համար՝ 2008թ. բնակարանամուտի ակնկալիքով։ 2009-ին ավարտվել են շենքի կառուցման աշխատանքները և սկսվել են բնակարանների ներքին հարդարման աշխատանքները: 2011-ին կառուցապատողը ձերբակալվել է: Կառուցապատողի ազատազրկումից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով մի մարդ ու հայտարարել է, որ հողը, որի վրա կառուցվել է շենքը, պատկանում է իրեն, իսկ Գագիկ Պապոյանը անօրինական վաճառք է իրականացրել, իսկ շենքի մուտքի դուռն էլ փակել է, որ որեւէ մեկը չմտնի։ Մի մասն անգամ մասնակի նորոգել է իրենց բնակարանները։ Բայց այսօր մոտ 30 ընտանիք ապրում է վարձով։ Բնակիչները՝ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին. «Շենքի կառուցումից հետո Անդրանիկ Խալոյանը անօրինական ճանապարհներով կարողացել է ձեռք բերել շենքի գտնվելու վայրի հողատարածքը և հիմա բոլորս հայտնվել ենք անելանելի իրավիճակում: Այսքան մարդ գնի բնակարան ու չկարողանա՞ իր բնակարանը մտնել և ապրել: Չգիտենք՝ այս անորոշ վիճակը դեռ քանի տարի պետք է շարունակվի: Այս խնդրի պատճառով բոլորս ձեռք ենք բերել հիվանդություններ, քանդվեցին ընտանիքներ և չգիտենք՝ մինչև երբ պետք է պայքարենք մեր իրավունքների համար»: Շենքի հասցեն նախկինում եղել է Սարյան 19/21, իսկ վերջերս վերափոխվել է Պուշկի 51/1, և ըստ բնակիչների՝ հասցեների վերափոխումը ևս կատարվում է անօրինականությունների ամրապնդելու նպատակով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր