«Բարսելոնայի» խաղացողները թիմի մարզիչ են ցանկանում տեսնել Վալվերդեին
«Բարսելոնայի» խաղացողները ցանկանում են, որպեսզի ամռանը թիմը գլխավորի Բիլբաոյի «Ատլետիկի» ներկայիս գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն:
Վալվերդեն մտադիր է «Ատլետիկից» հեռանա մրցաշրջանի ավարտից հետո: «Բարսելոնան» հայտնել է, որ նոր մարզչի թեկնածության մասին որոշում կկայացնի մայիսի 29-ից հետո:
Կատալոնացիների ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը: Նրան փոխարինողների թվում գլխավոր թեկնածուներն են Վալվերդեն և Լուիս Էներիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեն: