«Ռեալի» խաղացողները ցանկանում են թիմում տեսնել Նեյմարին
«Ռեալի» խաղացողները դրական են վերաբերվում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին հավանական տեղափոխությանն իրենց թիմ:
Ոչ «Բարսելոնայի» հետ կապված անցյալը, ոչ՝ խաղադաշտում վարքագիծը, ոչ բրազիլացու ամենօրյա էքսցենտրիկ կյանքը արքայական ակումբի խաղացողների համար խնդիր չեն հանդիսանում:
Թիմում գտնում են, որ 26-ամյա հարձակվողի տրանսֆերը հիանալի նորություն կլինի «Ռեալի» համար:
Բոլոր դեպքերում, «Ռեալի» ղեկավարությունը հասկանում է, որ հաջորդ ամռանը այդ գործարքն իրականացնելը չափազանց բարդ կլինի, այդ իսկ պատճառով ակտիվ քայլեր են ակնկալում Նեյմարի, նրա հոր և շրջապատի կողմից: