59664 դիտում
14:49 17-05-2017
Արտակարգ դեպք Հրազդանում. 25-ամյա կինը ոստիկաններին հայտնել է. «Տան լույսերն անջատեցին, 20 գրամանոց ոսկյա շղթան կուլոնով վզիցս պոկեցին, տարան»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 16-ին, Սոլակ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Հովակիմյանը ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 20։45-ի սահմաններում, իրեն անհայտ պայմաններում տան լույսերն անջատելուց հետո հյուրասենյակում անհայտ անձը մոտենալով իրեն՝ բռնել է ձեռքերից և քաշելով պոկել պարանոցին գցած մոտ 20 գրամ քաշով ոսկյա շղթան՝ իր կուլոնով։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին նա հայտնել է, որ «անկոչ հյուրն» առանց որևէ բառ ասելու հեռացել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
37788 դիտում
19:30 18-08-2017
Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին՝ խնդրում ենք հայտնել
Այս բաժնից
1453 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)