ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Վենեսուելայում ստեղծված ճգնաժամը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ պաշտոնական փակ նիստում քննարկելու է Վենեսուելայում շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Նսիտ գումարելու հարցով ՄԱԿ ԱԽ-ին դիմել է ԱՄՆ-ն։ Հանդիպումը կայանալու է Սոմալիի և Էրիտրեայի հարցերով խորհրդատվություններից հետո։
Նշենք, որ Վենեսուելայում ապրիլ ամսից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, իսկ երեկվանից երկրում համազգային գործադուլ է սկսվել։ Ցուցարարները փորձում են դիմակայել գործադիր ու օրենսդիր իշխանություններին որոշումներին։
Ապրիլ ամսից մինչ օրս ցույցերի ու անկարգությունների ժամանակ մահացել է 46 մարդ, շուրջ 1000-ը հոսպիտալացվել է։