Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված լարվածությունը
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Աղբյուրի պնդմամբ՝ նիստը տեղի կունենա Ուկրաինայի խնդրանքով:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/10/92607/]Հիշեցնենք[/url], որ Պուտինը մեղադրել է Ուկրաինային՝ «ահաբեկչական պրակտիկայի» անցնելու մեջ:
Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 7-ին Ղրիմի Արմյանսկ քաղաքում ձերբակալել են ուկրաինացիների, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով այս օրերին Ղրիմում տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/11/92642/]Հիշեցնենք [/url] նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղրիմի հարցով օպերատիվ նիստ էր անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։