25527 դիտում
16:26 16-05-2017
Խարդախները ներկայանում են որպես SHAMSHYAN.com կայքի գործընկեր. հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը
Վերջին օրերին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ ինչ-որ մարդիկ իբր բարեգործական նպատակներով ամսագրեր են վաճառում՝ ասելով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իրենց գործընկերն է:
Զանգերից մի քանիսը կատարվել են [b]011566015[/b] հեռախոսահամարից։
Զանգողներից մեկը, ով ներկայացել է որպես Ռուզաննա, ասել է, որ ինքը վաճառում է «Գիտունիկ» ամսագիրը: Ամսագրի գնի մեծ մասն (700 դրամից 600-ը) ուղղվելու է բարեգործությանը: Ռուզաննան մեր ընթերցողին վստահեցրել է, թե իրենց կատարած բարեգործությունների վերաբերյալ հրապարակվում են հաշվետվություններ ի թիվս այլ լրատվամիջոցների՝ նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում:
Ռուզաննան նաև ասել է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բազմիցս անձամբ է լուսաբանել իրենց բարեգործությունները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքը հայտարարում է, որ երբևէ ոչ մի կապ չի ունեցել «Գիտունիկ» ամսագրի և նրա կազմակերպած բարեգործությունների հետ, երբևէ այդ կազմակերպության նախաձեռնած բարեգործական ակցիա չի լուսաբանել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձեց կապ հաստատել նշված հեռախոսահամարով գործող ընկերության հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին բացարձակապես չեն պատասխանում: Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը, քանի որ ակնհայտորեն գործ ունենք խարդախության հետ: