Վրացիների 63 տոկոսը Վրաստանի համար ամենամեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը
Վրաստանի քաղաքացիների մեծ մասը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ քաղաքացիների 63 տոկոսը երկրի համար ամենամեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։ Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը և հենց Վրաստանը։
NDI-ն Վրաստանի 2 հազար 493 քաղաքացիների հետ հարցումներն իրականացրել է ապրիլի 7-28-ն ընկած ժամանակահատվածում: