211652_close_icon

Թբիլիսիում ծեծել են «Ռուսաստանի վրացիների միության» ներկայացուցչին

views-count1369 դիտում article-date 15:47 21-12-2014
Թբիլիսիում ծեծի է ենթարկվել «Ռուսաստանի վրացիների միություն» կազմակերպության ներկայացուցիչ Միխայիլ Հուբուտիան: Դեպքը տեղի է ունեցել, երբ վերջինս ընկերների հետ գտնվել է «Թավադուրի» ռեստորանում: Հուբուտիան դուրս է եկել ռեստորանից, մեքենայից ինչ-որ բան վերցրել, սակայն անվտանգության աշխատակիցները նորից ռեստորան մտնել նրան չեն թույլատրել եւ ծեծի են ենթարկել: Տուժածը ոստիկանությունում կատարվածի մասին ցուցմունք է տվել. հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր