«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի օդային ուժերի ուղղաթիռ են խոցել
Մոսուլից ոչ հեռու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի օդային ուժերի ուղղաթիռ են խոցել:
Ինչպես հայտնում է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը` ուղղաթիռն օգնում էր շիա զինվորներին ազատագրել գյուղերը, որոնք դեռ ահաբեկիչների հսկողության տակ են:
Հայտնի է, որ օդաչուն ողջ է մնացել: