211652_close_icon
views-count12777 դիտում article-date 23:15 12-05-2017

INVEST IN ARMENIA. Նորարարական Our Team Club ներդրումային ծրագիր՝ շահութաբերության 70% ներքին տոկոսադրույքով

Ներդրումային ծրագիր՝ Our Team Club Պահանջվող ներդրումներ՝ $ 254,000 Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 70% Ներդրումային ծրագրի հիմքում ընկած է նորարարական գաղափար, որն իրագործելու է OURTEAMCLUB ընկերությունը: Վերջինիս գործունեության հիմնական ոլորտներն են` առևտուր միջազգային արտարժութային բորսայում, էլեկտրոնային (առցանց) վաճառքների իրականցում, միջազգային զեղչային համակարգի կիրառում: Ներդրումային ծրագրով առաջարկվում են նորագույն ֆինանսական գործիքներ և լուծումներ, որոնք իրենց տեսակով միակն են աշխարհում: Միջազգային արժութային շուկայում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ հատուկ մշակված Dealing կենտրոնը, ավտոմատացված համակարգերի միջոցով և նորագույն ռազմավարության շնորհիվ, իրականացնում և ապահովում է դրամական միջոցների բարձր և կայուն աճ: Էլեկտրոնական վաճառքների ոլորտում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ հատուկ, միմյանց փոխկապակցված փակ շղթայի միջոցով խթանվում է հայկական արտադրության ապրանքների սպառումը` նպաստելով դրանց արտահանման աճին: Գործունեության երրորդ՝ միջազգային զեղչային համակարգի ոլորտում ընկերության նորարարական մոտեցումը կայանում է նրանում, որ ի տարբերություն այլ զեղչային համակարգերի, ընկերությունը տնտեսվարողի մոտ ուղղորդում է փաստացի վճարունակ հաճախորդ, ով իր եկամուտների հիմնական մասը ստանում է արտարժույթային բորսայից` սեփական ազատ դրամական միջոցները կառավարման հանձնելով OURTEAMCLUB ընկերությանը: Ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերության գործունեության առաջին տարում աշխատատեղերի թիվը նախատեսվում է 35, որից` 7-10-ը հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար: Ընկերության կողմից ծառայությունների մատուցման հիմնական գործիքը լինելու է ցանցային մարքեթինգը: Օգտատերերի քանակն առաջին տարում նախատեսվում է 3500-5000 մարդ, իսկ շրջանառության նախատեսվող չափը՝ 4.5 - 5 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային նախագծի և OURTEAMCLUB ընկերության գործունեության հիմնական նպատակներն են՝ հասարակության տարբեր շրջանակներում բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը, ֆինանսական շուկան համալրել նորագույն ֆինանսական գործիքներով և առաջարկներով, ընկերության կայքի առցանց համակարգի դրական ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը, առցանց առևտրի միջոցով մեծացնել Հայաստանից արտահանման ծավալները, միջազգային զեղչային համակարգի դրական ներուժն օգտագործել ի նպաստ հայաստանյան տնտեսվարողների, ինչպես նաև պլանային, ուսուցողական, տեղեկատվական խոշոր միջոցառումների միջոցով նպաստել արտերկրից խոշոր մարդկային հոսքերի ապահովմանը և Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը: Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր