107671 դիտում
20:45 12-05-2017
Երեկ Գագարին գյուղում 3 հոգու մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի 64-ամյա կասկածյալ վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Սևանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների կատարած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ այսօր՝ մայիսի 12-ին, ոստիկանության Սևանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի բնակիչ, 64-ամյա Նորիկ Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին գյուղի վարչական տարածքում ЗИЛ-441540 մակնիշի բեռնատարով ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, իսկ մեկ հոգի տեղափոխվել էր Սևանի հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մարգարյանը, ով Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է՝ աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Գեղամա մասնաճյուղում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/11/1066735/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան –Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, բախվել էին ЗИЛ 5410 մակնիշի 35 VO 413 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 19 ՏՕ 675 համարանիշի և Ford Transit մակնիշի 75 PZ 005 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 07-ի ուղևորուհին տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, իսկ մեկին էլ հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Սևանի ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լյովա Առաքելյանի գլխավորությամբ, պարզում էին վարորդների, վիրավորների, մահացածի ինքնությունը:
Օպերատիվոեն դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխաատակիցերը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչաակն կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ / և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային վայրը լքելը/ հատկանիշով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, բախվել էր կայանված Ford Transit-ին, ինչից հետո Ford Transit-ը գլխիվայր շրջվել էր, այնուհետև ЗИЛ-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 07-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվել ձախ կողնակում:
[b]
3 հոգու մահվան պատճառ դարձած, ЗИЛ-ի վարորդ, կասկածյալ՝ 64-ամյա Նորիկ Մարգարյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0839325001494608063162503.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+