ԱՄՆ-ում երկու դեռահասներ կրակել են իրենց ընկերուհուն բարկացնող սելֆիների համար
Երկու 16-ամյա ամերիկացի դեռահասներ կրակել են իրենց ընկերուհու գլխին, քանի որ նրանց զայրացրել է վերջինիս Snapchat տեղադրած սելֆիները: Այդ մասին գրում է Газета-ն:
Քոլթեր Պիտերսոնին և Ջեյզեն Դեքերին դուր չի եկել, որ իրենց ընկերուհի Դեզերին հաճախ է հաղորդագրություններ գրել և ուղարկել իր սելֆիները:
Զբոսանքի ընթացքում դեռահասներից մեկը կրակել է 14-ամյա աղջկան և թողել, որ նա մահան: Բարեբախտաբար աղջիկը ողջ է մնացել: Այժմ աղջիկը մասնակի կաթված և տեսողության խնդիր ունի:
Սպանության փորձի համար դեռահասներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: