Ռուսաստանում առաջարկում են տուգանել դեռահասներին` վտանգավոր սելֆիների համար
Սանկտ Պետերբուրգում օրենսդիր ժողովի անդամ Եվգենի Մարչենկոն հայտել է, որ անհրաժեշտ է տուգանել դեռահասներին` սոցցանցերում վտանգավոր սելֆիների հրապարակման համար:
Ըստ Ե. Մարչենկոյի` եթե դեռահասը համացանցում տան տանիքում արված լուսանկար է հրապարակում, ապա դա արդեն հիմունք է նրան տուգանելու:
Պատգամավորը գտնում է նաև, որ անհրաժեշտ է տվյալ կայքերը, որտեղ հրապարակվում են սելֆիները` արգելափակել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լենինգրադի մարզում 13-ամյա դեռահասը սելֆիի ժամանակ ընկել էր երկաթուղային կամրջից և հիվանդանոցի ճանապարհին մահացել: