Կոմում երկու դեռահասներ ձվեր են նետել տաճար
Կոմում երկու դեռահասներ զբոսանքի ժամանակ ձվեր են նետել տաճար: Հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնոմ է ТАСС-ը:
Ոստիկանության տվյալներով` «16-ամյա աղջիկը և իր 14-ամյա ընկերը երեկոյան զբոսանքի ժամանակ սկսել են ձվեր նետել տաճար, որի արդյունքում մի քանի ապակի է կոտրվել»: Նրանց նկատել է պահակը, կանչել քահանային, իսկ վերջինս զանգահարել է ոստիկանություն:
Դեռահասները պատճառաբանել են, թե այդպիսի բան են արել, քանի որ այլ զբաղմունք չեն ունեցել: Այժմ նրանք տնային կալանքի տակ են: