211652_close_icon

«Քրդական բանվորական կուսակցություն»-ը պրոպագանդելու համար ֆրանսիացի լրագրող է ձերբակալվել

views-count7931 դիտում article-date 23:21 11-05-2017
Ֆրանսիացի լրագրող Մատիաս Դեպարդոն Թուրքիայում ձերբակալվել է սոցցանցերում «Քրդական բանվորական կուսակցություն»-ը պրոպագանդելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Դեպարդոնը գնացել էր Թուրքիա National Geographic ամսագրի համար նկարահանումներ անելու: Նա ձերբակալվել է Հասանկեյֆում, որը գտնվում է Բաթմայի հարավ-արևելքում: Նրա հետ միասին ձերբակալվել է նաև թարգմանիչը: Դատարանը որոշել է արտաքսել լրագրողին: Իրավաբանները հայց են ներկայացրել, որպեսզի որոշումը չեղյալ հայտարարվի:

Նմանատիպ նյութեր