Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին. վերջինս կաշխատի ԱԺ-ում
Այսօ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
«Ցանկանում եմ իրեն ամենայն բարիք և այն արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառվարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում, շնորհակալություն ձեզ չափազանց շատ»,- ասաց վարչապետը, որից հետո բոլորը ծափահարեցին:
Արփինե Հովհաննիսյանը ևս իր հեթին շնորհակալություն հայտնեց և վարչապետին և իր գործընկերներին մաղթեց արդյունավետ աշխատանք: