Կադրային որոշումները կայացվել են քաղաքական իրադարձությունների բերումով. Վարչապետը շնորհակալություն հայտնեց պաշտոններից ազատված նախարարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարության՝ պաշտոններից ազատված «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող անդամներին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Գիտեք, թե ինչի հետ է դա կապված: Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին հաջողություններ մաղթել և իմ լավագույն մաղթանքները հղել նրանց»,-նշեց վարչապետը։
Հավելեց, որ նույնը վերաբերում է մարզպետներին, որոնց վերաբերյալ հանրայնորեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: