10569 դիտում
10:30 11-05-2017
Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ արձանագրվել է Ադրբեջանի զինուժի զրահատեխնիկայի տեղաշարժ. ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ակտիվությունը. Արցախի ՊՆ
Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ):
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն:
Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
9133 դիտում
11:00 11-11-2016
ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ
5561 դիտում
10:30 18-04-2017
ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊԲ
3593 դիտում
09:31 24-07-2015
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողություններով ճնշել են այս գիշեր հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար