ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը. Արցախի ՊԲ
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
[img]http://shamshyan.com/ups/images/084692800149249703780308.jpg[/img]