Դալայ լաման կայցելի ԱՄՆ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է, որ մտադիր է այցելել Միացյալ Նահանգներ և հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նա նշել է, որ միշտ էլ ԱՄՆ-ին համարել է աշխարհի թիվ 1 առաջատար պետությունը, հայտնում է Reuters-ը։
«Ես ԱՄՆ մեկնելու անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի լուծենք մի շարք խնդիրներ, այդ իսկ պատճառով կգնամ՝ հանդիպելու նոր նախագահի հետ»,-մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։
Այս տարվա հունիսին Դալայ լաման այցելել էր ԱՄՆ և չնայած Չինաստանի՝ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու սպառնալիքներին, նրան ընդունել էր այդ երկրի նախագահ Բարաք Օբաման։
Նշենք, որ Դալայ լաման հետապնդվում է Չինաստանի իշխանությունների կողմից, քանի որ մեղադրվում է Տիբեթը Չինաստանից անկախ դարձնելու փորձի մեջ։