3241 դիտում
18:54 09-05-2017
Հարավային Կորեայի նախագահի ընտրություններում առաջատարն է Մուն Չժե Ինը
Հարավային Կորեայում անցկացված նախագահական ընտրությունների մասնակիցների մեծամասնությունն իր ձայնը տվել է Դեմոկրատական «Տոբուրո» կուսակցության (լիբերալ) թեկնածու Մուն Չժե Ինին: Այդ մասին են վկայում էքզիթ-փոլի տվյալները, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39856500]BBC[/url]-ն:
Հարավային Կորեայում ընտրողների ընդհանուր թիվը 42.479.710 է: Էքզիթ-փոլի համաձայն՝ Մուն Չժե Ինին կողմ են քվեարկել 41,4 տոկոսը, իսկ նրա մրցակից պահպանողական Հոն Չժուն Փհեին՝ 23,3 տոկոսը:
Մուն Չժե Ինը հանդես է գալիս հակամենաշնորհային բարեփոխումների և Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության միջոցով կորեական միջուկային ճգնաժամի կարգավորման օգտին։ Մուն Չժե Ընը 1970-ականներին բանտարկվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Չոն Հիի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով: 2012-ին Մուն Չժե Ինը մասնակցել է նախագահի ընտրություններին, սակայն պարտվել նախկին նախագահ Պակ Կըն Հենին:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի նախագահ Պակ Կըն Հեն պաշտոնանկ էր արվել: Այժմ նա կալանավորված է: Պակ Կըն Հենի պաշտոնանկությունից հետո նշանակվել էին նախագահի արտահերթ ընտրություններ:
Նմանատիպ նյութեր
7501 դիտում
11:14 27-04-2018
Մուն Չժե Ինը առաջարկել է միավորել երկու Կորեաները երկաթուղային կապով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1668 դիտում
14:47 18-08-2015
Կիմ Չեն Ինը «ուլտիմատում» է ներկայացրել Հարավային Կորեայի իշխանություններին
Այս բաժնից
832 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1300 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
841 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել