8986 դիտում
18:45 07-05-2017
450 թուրք պաշտոնյա ու զինվորական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Գերմանիային
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալեմայնե ցայթունգ» պարբերականի տվյալներով՝ Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվը վերջին ամսում ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա:
Թուրքիայում ապրիլի 15-ից սկսված զանգվածայաին հալածանքների հետո ապաստան խնդրողների հոսքը կտրուկ ավելացել է: 450-ի մեջ են նաև Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանում ծառայության մեջ գտնվող թուրք սպաներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներում Թուրքիայի դեսպանություններում գտնվող զինվորական կցորդներ:
Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել Թուրքիայի ավելի քան 7 հազար 700 քաղաքացի, որոնցից միայն ութ տոկոսի դիմումներն են բավարարվել:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
16:15 03-03-2014
Ապաստան ստանալու խնդրանքով ՌԴ֊ին մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել
2875 դիտում
20:20 08-03-2019
Թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը